Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները մասնակցում են «Լավագույն հատուկջոկատային» մրցումներին

Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները մասնակցում են «Լավագույն 
հատուկջոկատային» մրցումներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները Ալանիայի «Դարյալ» զորավարժարանում մասնակցում են «Լավագույն հատուկջոկատային» խորագրով  մրցումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմական բազայի մամուլի ծառայությունից:

Երկշաբաթյա մրցումների ընթացքում հատուկ նշանակության ջոկատները կմրցեն հատուկ-տակտիկական, կրակային, ինժեներական, ռազմաբժշկական և լեռնային վարժությունների շրջանակներում:

Մրցումների եզրափակիչ փուլում հատուկջոկատայինները կանցկացնեն հակահարվածային գործողություններ պայմանական հակառակորդի դիրքերին անաղմուկ կրակի միջոցով:

«Դարյալ» զորավարժարանում անցկացվող մրցույթին մասնակցում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի 100 զինծառայող:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]