Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Տարոն Մարգարյանը շարունակելու է աշխատանքը Երևանի քաղաքապետի պաշտոնում


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կշարունակի իր աշխատանքը քաղաքապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը, անդրադառնալով իր հրաժարականը պահանջող ակտիվիստների կոչերին, ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության և փորձի ճնշում գործադրել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների վրա:

«Մենք շարունակում ենք մեր աշխատանքը մեր երևանցիների հետ մասին և այս տարի երևանցիներով նշելու ենք մեր Երևանի 2800-ամյակը»,- ասաց Մարգարյանը:

Մայիսի 16-ին Երևանի 2800-ամյակին նվիրված այգու ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց, որի ընթացքում ներխուժեցին քաղաքապետարանի շենք և պահանջեցին հանդիպում Երևանի քաղաքապետի հետ: Այնուհետև նրանք պնդեցին, որ իրենց միակ պահանջը Երևանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականն է:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ