Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Արցախի Ազգային ժողովում ներկայացվել են չորս բնագավառներում բյուջեի կատարողականների հաշվետվությունները


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 16-ին տեղի  ունեցած համատեղ նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, համատեղ նիստում ոլորտային հաշվետվություններով հանդես են եկել արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև զբոսաշրջության, մամուլի և ռադիոյի, հեռուսատատեսության բնագավառների պատասխանատուները:

Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ներկայացմամբ՝ 2017թ-ին նախարարության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 750 մլն 347 հազ դրամ, որից ծախսվել է 664 մլն 498 հազ դրամ կամ՝ նախատեսվածի 88.5%-ը:

Զբոսաշրջության ոլորտում բյուջեի կատարողականի հաշվետվությամբ հանդես է եկել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: Ըստ զեկույցի՝ զբոսաշրության ոլորտի զարգացմանը 2017 թվականին հատկացվել է 22 մլն դրամ, հուշարձանների պահպանության ոլորտին՝ 100 մլն դրամ:

Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը, խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ, 2017թ-ին բյուջեից հատկացվել է 387մլն 344 հազ դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախահաշվով հատկացված 27 մլն 960 հազ դրամից ծախսել է 25 մլն 174 հազ դրամ:

Ներկայացնելով «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի 2017 թ-ի բյուջեի կատարողականը՝ թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը հաղորդել է, որ  նախահաշվով նախատեսված 86 մլն 128 հազ դրամն ամբողջությամբ ֆինանսավորվել է:

Նիստի ավարտին պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ