Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Իտալիան աշխարհում երկրորդ տեղն Է զբաղեցրել բնակչության ծերացման ցուցանիշով. Istat

Իտալիան աշխարհում երկրորդ տեղն Է զբաղեցրել բնակչության ծերացման ցուցանիշով. Istat

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացիները ծերանում են եւ ավելի ու ավելի միայնակ դառնում. խա Է Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat) ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ ամենամյա զեկույցի գլխավոր եզրակացություններից մեկը, որը հրապարակվել Է մայիսի 16-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր 100 երիտասարդ իտալացու ներկայում բաժին Է ընկնում 168,7 տարեց քաղաքացի, ինչը բնակչության ծերացման ցուցանիշով երկիրն աշխարհում դուրս Է բերում երկրորդ տեղը: Դրա հետ մեկտեղ ավելի ու ավելի նկատելի Է դառնում սոցիալական մենակության ֆենոմենը, որն առավել խիստ Է ազդում ծերերի կյանքի վրա: Այսպես, փորձագետների տվյալներով՝ միայնակ տարեցներն օրական տասական եւ ավելի ժամ են անցկացնում առանց այլ մարդկանց հետ որեւԷ շփման:

Նաեւ ուշագրավ Է, որ Իտալիայի քաղաքացիների ավելի քան 17 տոկոսը գործնականում իրենց ամբողջությամբ զրկված են զգում որեւիցե սոցիալական աջակցությունից: Այսպիսի իրադրություն Է դիտվում Իտալիայի բնակչության թվաքանակի՝ արդեն իններորդ տարին անընդմեջ շարունակվող կրճատման ֆոնին: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ երկրում ապրում Էր 60,5 միլիոնից փոքր-ինչ պակաս մարդ, այդ թվում՝ 5,6 մլն օտարերկրացիներ: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրի բնակչությունը նվազել Է միանգամից 85 հազար մարդով: Բնակչության ծերացման միտումը հաստատում Է նաեւ ծնելիության ռեկորդային անկումը, որն Ապենիններում գրանցվել Է անցյալ տարի:

Դեռ փետրվար ամսին Istat-ը հայտնել Էր, որ ծնելիության մակարդակը հասել Է պատմական նվազագույնին՝ սկսած 1861 թվականին միասնական իտալական պետության ձեւավորման պահից: 2017 թվականին նորածինների թիվը կազմել Է ընդամենը 464 հազար: Istat-ի ներկայիս զեկույցը արձանագրում Է «սոցիալական վերելակների» գործնականում լիակատար արգելափակումը ժամանակակից իտալական հասարակության մեջ: Երիտասարդների միայն 18,5 տոկոսին Է հաջողվում բարձրագույն կրթություն ստանալ ինքնուրույն, առանց ազգականների ու ծանոթների օգնության, իսկ երբ խոսքը վերաբերում Է բարձր որակավորում ունեցող աշխատանք ստանալուն, այդ ցուցանիշը նվազում Է մինչեւ 15 տոկոս:

Ընդհանուր առմամբ պաշտոնական վիճակագրությունը ցույց Է տալիս, որ իտալացիների ավելի քան 47 տոկոսը աշխատատեղ Է ստանում՝ օգտագործելով «ոչ պաշտոնական ուղիներ»: Istat-ը նաեւ ուշադրություն Է դարձնում այն նկատելի փոփոխությունների վրա, որոնք վերջին տասը տարվա ընթացքում տեղի են ունեցել աշխատաշուկայում: Այսպես, այդ ժամանակաշրջանում ձեռքի աշխատանքի բաժինն զգալիորեն նվազել Է, ինչը հանգեցրել Է մոտավորապես 1 միլիոնով բանվորների ու արհեստավորների թվի կրճատման: Միաժամանակ Ապենիններում առեւտրի ու ծառայությունների ոլորտում զբաղված քաղաքացիների թվաքանակը մեծացել Է ավելի քան 860 հազարով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ