Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Գազայի հատվածում բախումները քաղաքագետը կապում է ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետ


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած բախումները ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու արդյունքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Իսրայելը Երուսաղեմը դիտարկում է որպես մայրաքաղաք: Համապատասխանաբար, նրանք այս քաղաքը դիտարկում են որպես վայր, որտեղ պետք է լինեն այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները: Խնդիրը նրանում է, որ Երուսաղեմի համար միջազգային կարգավիճակը տարբերվում է այն կարգավիճակից, որ ունի Երուսաղեմը Իսրայելի համար»,- ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը, որը բերելու է պաղեստինցիների և Իսրայելի համար ցանկալի լուծման:

Նա հավելեց, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ պետք է լինի՝ առկա հակամարտությունն իր լուծումը պետք է ստանա բանակցային գործընթացի շրջանակներում:

«Հենց դա էլ պետք է ընդունելի լինի կոնֆլիկտի  կողմերի համար»,- հավելեց քաղաքագետը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ