Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Դեւիդ Ռոբերտ Միտչելը Կաննում ներկայացրել Է «Սիլվեր Լեյքի մերձակայքում» թրիլլերը


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիլվեր Լեյքի մերձակայքում» թրիլլերը՝ գլխավոր դերերում Էնդրյու Գարֆիլդի եւ Ռայլի Կիոյի մասնակցությամբ, հարգանքի տուրք Է կինեմատոգրաֆին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կինոնկարի ռեժիսոր Դեւիդ Ռոբերտ Միտչելը: «Ֆիլմը նեո-նուարի, լոսանջելեսյան երազանքի իմ տարբերակն Է:

Դա պարզապես պատմություն չԷ կանանց մասին, այլ թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց մասին: «Սիլվեր Լեյքի մերձակայքում» ֆիլմը տուրք Է, կոլեկտիվ ընծա ամբողջ կինեմատոգրաֆին»,- մայիսի 16-ին Կաննում լրագրողներին ասել Է ռեժիսորը, որտեղ նրա ֆիլմը ներկայացված Է կինոփառատոնի հիմնական մրցույթի շրջանակներում: Ֆիլմի սյուժեի կենտրոնում Սեմ անունով երիտասարդն Է, որը հետաքննում Է միլիարդատիրոջ տարօրինակ սպանությունը, որն, ինչպես նա Է կարծում, կապված Է նրա նոր հարեւանուհու կորչելու հետ: Գլխավոր դերերը կատարել են Էնդրյու Գարֆիլդը, Ռայլի Կիոն եւ այլք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ