1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀԿ-ական պատգամավորը ոստիկանապետի պաշտոնում Օսիպյանի աշխատանքը գնահատելու համար ժամանակ է խնդրում

ՀՀԿ-ական պատգամավորը ոստիկանապետի պաշտոնում Օսիպյանի աշխատանքը 
գնահատելու համար ժամանակ է խնդրում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը ժամանակ է խնդրում նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աշխատանքը գնահատելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արթուր Գևորգյանն ընդգծեց, որ դեմ չէ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը, իսկ նրա աշխատանքը գնահատելու համար ժամանակ է պետք:

«Ամեն ինչ շատ հանգիստ է, շատ խաղաղ է, նորմալ է: Տանք ժամանակ, ժամանակը ցույց կտա: Նոր կառավարություն է ձևավորվել, ես ուզում եմ, որպեսզի նրանք հաջողեն և լավ աշխատեն»,- ասաց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանից, ով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է հիմա զբաղվում Վլադիմիր Գասպարյանը: Գևորգյանը պատասխանեց, որ վայելում է իր հանգիստը: Հարցին` ծանր չի՞ տարել պաշտոնանկությունը, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Ես չեմ տեսել պարոն Գասպարյանին և չեմ կարծում, որ ծանր կտանի»:

Մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվել է Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո Հայաստանում նոր կառավարություն է ձևավորվել: Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքից ազատել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և այդ պաշտոնում նշանակել Երևանի նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]