Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Tesla-ի Էլեկտրամոբիլը 300 մետրով տեղից շարժել Է ինքնաթիռը եւ համաշխարհային ռեկորդ սահմանել


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Tesla ընկերության արտադրության Model X Էլեկտրամոբիլը մայիսի 15-ին համաշխարհային ռեկորդ Է սահմանել՝ գրեթե 300 մետր հեռավորությամբ քարշ տալով Qantas ավիաընկերության Boeing 787-9 Dreamliner հանրանավը: Դա դարձել Է ամենամեծ բեռի քարշակումը, որը կատարել Է զանգվածային արտադրության մարդատար Էլեկտրամոբիլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Նվաճումն արձանագրել են Գիննեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Ռեկորդը սահմանվել Է մայիսի 15-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում:

Tesla-ի Twitter-ում զետեղված տեսանյութի համաձայն՝ Model X քրոսովերը նախատեսված Է յոթ ուղեւորի համար՝ Dreamliner-ի 236 ուղեւորի համեմատությամբ: Մինչեւ 2,5 տոննա զանգվածով բեռի քարշակման ունակ Էլեկտրամոբիլը տեղից շարժել Է 130,18 տոննա քաշով ինքնաթիռը: Իր բազային լրակազմով ավտոմեքենան կարող Է առանց լրալիցքավորման անցնել 474,8 կիլոմետր: Tesla-ն այս մոդելը համարում Է աշխարհի ամենաարագընթաց քրոսովերը. դրա թափառքի ժամանակը կազմում Է մոտավորապես 2,9 վայրկյան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ