Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանապետը հայտնել է, որ դեպքի առնչությամբ բացատրական աշխատանքներ են տարվում ցուցարարների հետ։

Մյասնիկյանի արձանի հարակից այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստները մայիսի 16-ին ներխուժել են քաղաքապետարանի շենք, բարձրացել երրորդ հարկ և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Ակտիվիստներին մոտեցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա նշել է, որ նման ձևով հարցեր չեն լուծում: Նա առաջարկել է վերադառնալ ճեպազրույցների դահլիճ, որտեղ հանդիպում կունենան քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի և համապատասխան մարդկանց հետ, ովքեր կպատասխանեն նրանց հարցերին: Ակտիվիստները, սակայն մերժում են ներկայացվող բոլոր առաջարկները՝ պնդելով, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ: 

Կատարվածի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ ոստիկանությանը: «Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,- ասվում էր դիմումի մեջ։




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ