Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրամիությունը կդադարի իրանական նավթի դիմաց դոլարով վճարել

Եվրամիությունը կդադարի իրանական նավթի դիմաց դոլարով վճարել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) մտադիր Է դոլարից եվրոյի անցնել Իրանից կատարվող նավթի մատակարարումների դիմաց վճարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Բրյուսելի դիվանագիտական մի աղբյուր:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ «եվրաեռյակը»՝ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան եւ Իրանը համաձայնել են մշակել տնտեսական կապերի օժանդակման եւ ամրապնդման ծրագիր՝ ի պատասխան միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն: Այս մասին հայտնել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Առաջին հերթին, խոսքը վերաբերում Է նավթի, գազի եւ նավթամթերքների առեւտրի շարունակմանը, արդյունավետ բանկային գործարքավարություններին, ավիացիոն, ծովային եւ ցամաքային տրանսպորտի ոլորտում Իրանի հետ շփուների շարունակմանը, արտահանական վարկերի տրամադրմանը: Գործնական որոշումները պլանավորվում Է մշակել առաջիկա շաբաթների ընթացքում: Մայիսի 19 – 20-ը նշանակված Է Էներգետիկայի եւ կլիմայի եվրակոմիսար Արիաս Կանիետեի այցն Իրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]