Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով համազեկուցողների հունիսյան այցը կարող է չկայանալ

ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով համազեկուցողների հունիսյան այցը կարող է չկայանալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցերով համազեկուցողների այցն Ադրբեջան, որը նախատեսված էր ընթացիկ տարվա հունիսին, հավանաբար չի կայանա կամ կլինի այլ կազմով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Պատճառն այն է, որ  ԵԽԽՎ անկախ հանձնաժողովի կողմից պատժամիջոցների ենթարկված 4 պատգամավորներից մեկը՝ Սեզար Պրեդան (Ռումինիա), ում 2 տարով արգելվել է զբաղվել դիտորդական առաքելությամբ և ԵԽԽՎ-ում հանդես գալ որպես զեկուցող, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներից մեկն է:

Ռումինիայի պատգամավոր Սեզար Պրեդայի՝ որպես Ադրբեջանի հարցերով համազեկուցողի լիազորությունները դադարեցնելու պահանջով  դեռևս 2017-ին հանդես էին եկել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ:

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում էին, որ Պրեդայի պաշտոնավարման ընթացքում ԵԽԽՎ-ում չեն քննարկվել և չեն ընդունվել Ադրբեջանում ժողովրդավարական իրավիճակի հետ կապված բանաձևեր:
Հասարակական կազմակերպությունները նաև նշել էին, որ 2017 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շեննակի և Սեզար Պրեդայի կողմից ներկայացված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով բանաձևում հստակ նկատվել են Շեննակի և Պրեդայի տեսակետների միջև առկա հակասությունները:

Առհասարակ, Սեզար Պրեդայի գործունեությունը ցույց է տվել, որ նրան կամ չի հետաքրքրում, թե Բաքուն ինչպես է կատարում ԵԽ-ին անդամակցությունից հետո իր ստանձնած պարտավորությունները, կամ նա չի ցանկանում ներկայացնել Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների ծանր  իրավիճակի և առհասարակ ժողովրդավարության բացակայության վերաբերյալ ճշմարտությունը:

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ապրիլի 26-ին բուռն քննարկումներից հետո ընդունվել էր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ   անկախ հետաքննչական մարմնի կողմից ներկայացված 219-էջանոց զեկույցը:

ԵԽԽՎ պատգամավորների հետ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված գլխավոր ֆիգուրները Ադրբեջանի իշխանություններն են:

Փաստաթուղթը վերաբերում էր ԵԽԽՎ մի շարք պատգամավորների համակարգված կաշառակերությանը, տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, որ եվրոպացիներն այն նկարագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»:

Անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում՝ նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից:

ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ պատժամիջոցները Ագրամունտի դեմ կգործեն 10, իսկ մյուս երեք պատգամավորների դեմ՝ 2-ական տարով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]