Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Գվատեմալան ԱՄՆ-ից հետո դեսպանատուն բացեց Երուսաղեմում


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում մայիսի 16-ին՝ այն բանից երկու օր անց, երբ ԱՄՆ-ն ավարտեց Թել-Ավիվից իր դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ, կայացել Է Գվատեմալայի դեսպանատան բացման արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Jerusalem Post-ը:

Երուսաղեմի արեւմտյան մասում Գվատեմալայի նոր դեսպանատան բացման արարողությանը ներկա են եղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը: Արարողության ժամանակ Նաթանյահուն հիշեցրել Է, որ Գվատեմալան դարձել Է ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրը, որը 70 տարի առաջ Իսրայելը ճանաչեց որպես անկախ պետություն:

«Դուք միշտ առաջինների թվում եք: Մենք հիշում ենք մեր բարեկամներին, եւ Գվատեմալան մեր բարեկամն Է՝ այն ժամանակ եւ հիմա»,-հայտարարել Է Իսրայելի վարչապետը: Մայիսի 14-ին տեղի Է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ