Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԳՆ-ում բավարարված են նախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակմամբ

ԱԳՆ-ում բավարարված են նախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի 
նշանակմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծում է, որ արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է ու լուրջ ճանապարհ է անցել: «Նա եղել է նաև արտաքին գործերի փոխնախարար, և, ընդհանուր առմամբ, կառույցը բավարարված է նման նշանակմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Հարցին, թե շարունակելո՞ւ է աշխատանքը արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում, Քոչարյանը պատասխանեց. «Աշխատում ենք, ինչի՞ մասին է խոսքը: Նախարարությունն աշխատել է շարժման ընթացքում, աշխատում է հիմա: ԱԳՆ-ն այն կառույցներից մեկն է, որ, անկախ իրարանցումներից, պետք է ժամացույցի պես աշխատի»:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է, ինչը նաև բանավեճի առիթ էր հանդիսացել ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ու պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջև: Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ ԱԳՆ-ն վերադասների հայտարարությունները չի մեկնաբանում, այլ մեկնաբանում է ուրիշ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]