Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում գնահատել են ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը ՌԴ-ի հետ համագործակցության վրա

Իրանում գնահատել են ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը ՌԴ-ի հետ համագործակցության վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մտադիր Է ընդլայնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնման հեռանկարը չի ազդի արդեն գործող եւ նոր պարտավորագրերի վրա, այդ թվում՝ նավթի-գազի ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերի կոմիտեի նախագահ Մոհամադ Ռըզա Փուր-Էբրահիմին:

«Անտարակույս, դա այդպես Է: Ոչ միայն նախկին պայմանավորվածություններն են ուժի մեջ մնում, այլեւ կլինեն նորերը, կլինեն նոր պարտավորագրեր: Միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հարցը եւ դրանից ԱՄՆ-ի դուրս գալը չեն ազդի մեր հարաբերությունների վրա»,-ասել Է Փուր Էբրահիմը: «Կարեւորագույն ոլորտներից մեկը նավթն Է, գազը, Էներգետիկան: Այստեղ մի շարք նախադրյալներ կան պայմանավորվածությունների հասնելու համար»,-հավելել Է նա:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին; Ինչպես հայտարարել Է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, ԳՀՀԾ-ն Իրանին հնարավորություն Է տալիս միջուկային ռումբ ստեղծել՝ շրջանցելով սահմանափակումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]