Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրիական զորքը Դամասկոսից հարավ ազատագրել Է Հաջր Էլ Ասվադի շրջանը. Al Watan

Սիրիական զորքը Դամասկոսից հարավ ազատագրել Է Հաջր Էլ Ասվադի շրջանը. Al Watan

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի մարտիկները Դամասկոսից հարավ վերականգնել են հսկողությունը Հաջր Էլ Ասվադ շրջանի նկատմամբ, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների ամրադիրքն Էր: Ինչպես մայիսի 16-ին հայտնել Է Al Watan թերթը, կառավարական ուժերը իրականացված գործողության արդյունքում ծայրահեղականներին դուրս են մղել Էլ-Ջազիրա թաղամասից, որտեղ գտնվում Էր նրանց հրամանատարական կետը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, զորքերն այժմ հակառակորդի նահանջող ելուզակախմբերին հետապնդում են Հաջր Էլ Ասվադից հյուսիս ընկած շրջանում, մարտեր են ընթանում փախստականների Յարմուկ ճամբարի ծայրամասում՝ Դեյր Յասինի շրջանում: Կատաղի հրաձգությունը շարունակվում Է ԻՊ-ի կողմից զավթված ճամբարի ներսում: Հրատարակությունը փոխանցում Է, որ գրոհներից մեկի ընթացքում զոհվել Է «Լիվա Էլ Քուդս» պաղեստինյան բրիգադի հրամանատար Թահեր Աբու Դերվիշը: Ծայրահեղականներն իրենց ձեռքում են պահում Յարմուկի արեւելյան մասը եւ Թադամունի շրջանի հարավում գտնվող Զուբեյր թաղամասը: Նրանց դիրքերին ուղղորդված հարվածներ են հասցնում Սիրիայի ռազմաօդային ուժերը:

Դամասկոսից հարավ ընկած շրջանում ԻՊ-ի վերջին ամրադիրքերի վրա գրոհն սկսվել Է ապրիլի 19-ին: Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը զորքերի առջեւ խնդիր Է դրել վերջ դնել ահաբեկիչների ներկայությանը մայրաքաղաքի արվարձանում եւ ապաշրջափակել Դամասկոս-Ամման ռազմավարական ճանապարհը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]