Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Սիրիայում զինյալներից ազատվել Է Հոմսի նահանգի արեւելյան մասի չորս բնակավայր


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում անօրինական զինված կազմավորումների անդամներից ազատել են Հոմսի նահանգի արեւելյան մասի չորս բնակավայր, որոնք անցել են Սիրիայի օրինական կառավարության հսկողության ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրդարձությունների վայրից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Զնյալներից ազատված Էլ Խազբի, Դեյր Ֆուր, Իզեդին, Էլ Գանգո բնակավայրերում բարձրացվել են ազգային դրոշները: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ կարգուկանոն են ապահովում ազատագրված տարածքներում: Զինյալների դուրսբերումը եւ տարածքների ազատագրումը հնարավոր դարձավ Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ:

Հումանիտար միջանցքներով մնացած զինյալների դուրսբերումը շարունակվում Է Էր Ռասթան եւ ալ Խուրի բնակավայրերի շրջանում: Առաջիկա օրերին անօրինական զինված կազմավորումների բոլոր մասնակիցները ընտանիքների հետ միասին կտեղավոխվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգ:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ