Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրոպայի լիգայի «Օլիմպիկ»-«Ատլետիկո» եզրափակիչից առաջ  

Եվրոպայի լիգայի «Օլիմպիկ»-«Ատլետիկո» եզրափակիչից առաջ

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի լիգայում կկայանա եզրափակիչը. ֆրանսիական «Օլիմպիկը» կմրցի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի անցկացվում է ֆրանսիական Լիոն քաղաքում:  Այս եզրափակիչը թվով 47-րդն է: Մինչ այս ֆրանսիական ոչ մի ակումբ չի հաղթել Եվրոպայի լիգայում, իսկ ահա «Ատլետիկոն» Եվրոպայի լիգայում հաղթել է 2010 և 2012 թվականներին: 

«Օլիմպիկը» հրաշալի հարձակման գիծ ունի և կարող է խնդիրներ առաջացնել ցանկացած մրցակցի համար: Հրաշալի մարզավիճակում են ֆրանսիական թիմի հարձակվողներ Պայետն ու Տովենը: Իսկ ահա եթե դիտարկենք «Ատլետիկոի» կազմը,միայն առաջին հայացքից նրանք ունեն լավագույն առաջին գիծն ամբողջ մրցաշարի ընթացքում: Սակայն ատլետները հիմնական շեշտը դնում են պաշտպանական գծի վրա:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]