Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սիրիային նվիրված բարձր մակարդակի նոր հանդիպումը տեղի կունենա Սոչիում հուլիսին

Սիրիային նվիրված բարձր մակարդակի նոր հանդիպումը տեղի կունենա Սոչիում հուլիսին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված նոր միջազային հանդիպումը տեղի կունենա Սոչիում հուլիսին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 15-ին հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Երժան Աշիկբաեւը՝ ընթերցելով մայիսի 14-15-ին Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների իններորդ փուլի արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որոշեցին Սիրիային նվիրված բարձր մակարդակի հաջորդ միջազգային հանդիպումն անցկացնել Սոչիում 2018 թվականի հուլիսին»,-նշել Է Աշիկբաեւը: Երաշխավոր երկրները նաեւ անկեղծ երախտագիտություն են հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին եւ հանրապետության իշխանություններին Աստանայում Սիրիային նվիրված բանակցությունների իններորդ փուլի անցկացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]