1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանը միջուկային գործարքից դուրս չի գա, քանի դեռ դա նրան օգուտ Է բերում. Ռոուհանի

Իրանը միջուկային գործարքից դուրս չի գա, քանի դեռ դա նրան օգուտ Է բերում. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ իր երկիրը կշարունակի կատարել միջուկային գործարքի գծով իր պարտավորությունները, քանի դեռ այդ համաձայնագիրն օգուտ Է բերում: Ինչպես մայիսի 15-ին հայտնել Է IRNA գործակալությունը, այդ մասին նա ասել Է Իսլամական Հանրապետությունում Էստոնիայի նոր դեսպանի հետ կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միակ պայմանը, որի դեպքում Իրանը պատրաստ Է պահպանել իր մասնակցությունը միջուկային գործարքին, դրանից ամբողջ ծավալով օգուտ ստանալն Է»,-նշել Է Ռոուհանին: Նախագահը հավելել Է, որ ԱՄՆ-ը մյուս երկրներին վնաս Է հասցնում իր «ապակառուցողական եւ ոչ ռացիոնալ գործողություններով»:

«Բոլոր երկրները, ներառյալ Եվրոպական Միությունը, պետք Է դիմակայեն Միացյալ Նահանգներին»,-ասել Է նա: Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որը սահմանափակումներ Է դնում միջուկային ոլորտում Թեհրանի ակտիվության վրա, փոխարենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկում Է պատժամիջոցները, իսկ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը վերացնում են ավելի վաղ Իրանի դեմ կիրառված միակողմանի սահմանափակիչ միջոցները: Ինչպես հայտարարել Է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, ԳՀՀԾ-ն Իրանին հնարավորություն Էր տալիս միջուկային ռումբ ստեղծել՝ շրջանցելով սահմանափակումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]