Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Նողկալի Է». տասնյակ հանդիսականներ են հեռացել ֆոն Տրիերի նոր ֆիլմի պրեմիերայից

«Նողկալի Է». տասնյակ հանդիսականներ են հեռացել ֆոն Տրիերի նոր ֆիլմի պրեմիերայից

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 100 մարդ չի կարողացել մինչեւ վերջ դիտել Լարս ֆոն Տրիերի «Տունը, որ կառուցել Է Ջեքը» նոր ֆիլմը Կաննում կայացած պրեմիերային ցուցադրության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Twitter-ում սեանսի գնացած հանդիսականները ֆիլմը որակում են «նողկալի», «տանջալից», «ողորմելի»՝ նշելով, որ այն «պետք չԷր նկարահանել»:

«Հենց նոր հեռացա Լարս ֆոն Տրիերի նոր ֆիլմի պրեմիերայից, որովհետեւ դիտել, թե ինչպես են կրակում երեխաների վրա եւ սպանում նրանց, ո՛չ արվեստ Է, ո՛չ Էլ զվարճանք»,- գրել Է Չառլի Անջելան: Ինչպես Twitter-ում նշել Է Variety-ի մեկնաբան Ռամին Սետուդեհը, «Տունը, որ կառուցել Է Ջեքը» ֆիլմը տարվա վատթարագույն ֆիլմն Է եւ իր կյանքում կինոդիտման հետ կապված ամենատհաճ փորձերից մեկը:

«Դա նողկալի Է»,- ասել Է մի կին՝ հեռանալով դահլիճից»,- գրել Է նա: Սետուդեհը նշել Է, որ նրանք, ովքեր մնացել են, այնուամենայնիվ ռեժիսորին դիմավորել են օվացիայով: «Տունը, որը կառուցել Է Ջեկը» ֆիլմը պատմում Է 70-ական թվականներին Ամերիկայում անհավանականորեն խելացի սերիական մարդասպանի պատմությունը: Սյուժեն կառուցվում Է հինգ միջադեպերի շուրջը, որոնք ընդգրկում են նրա կյանքի 12 տարիները: Հանդիսականը պատմությունը վերապրում Է Ջեկի տեսակետով, որի համար յուրաքանչյուր սպանությունն արվեստի նրբագեղ ստեղծագործություն Է: Գլխավոր դերը կատարել Է դերասան Մեթ Դիլոնը, որը հայտնի Է «Ընդհարում» ֆիլմից:

2011 թվականին Տրիերը հայտարարվել Էր Կաննի վառատոնի «անցանկալի անձ»: Նրա «Մելամաղձություն» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը մասնակցում Էր ստուգատեսի հիմնական ծրագրին, Տրիերն անսպասելիորեն արտահայտվել Էր Ադոլֆ Հիտլերի նկատմամբ իր համակրանքի մասին: Դա ժյուրիին չԷր խանգարել կնոջ լավագույն դերի համար պարգեւը հանձնելու ամերիկացի դերասանուհի Քրիստեն Դանսթին, սական բավականին փչացրել Է կազմակերպիչների հարաբերությունները ֆոն Տրիերի հետ: Յոթ տարի անց Կաննը կրկին ընդունել Է սկանդալային ռեժիսորին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]