1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ: Այս մասին Փաշինյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով կառավարության կազմում երիտասարդ կադրերի հետ կապված քննարկումների մասին հարցին: «Իմ մասին էլ են ասում անփորձ է, կառավարման փորձ չունեցող: Մենք նոր էջ ենք սկսում: Կարծում եմ՝ կառավարության կազմը բալանսավորված է: Եվ փորձվածները, և անփորձները անփորձ են նախարար լինելու մեջ և ոչ թե կյանքի ու քաղաքական գործունեության մեջ: Նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է. համոզված եմ, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ: Եթե արդյունավետության հետ կապված խնդիրներ կծագեն առանձին պաշտոնյաների ու նախարարների մասով, արագ կլուծվեն, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վստահություն հայտնեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ձևավորվել է կառավարությունը. այդ օրը նշանակված են եղել բոլոր նախարարներն ու փոխվարչապետները: Նոր կառավարության կազմում շատ են հանրությանն անհայտ դեմքերը:

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]