Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքագետի համոզմամբ` արցախյան խնդիրը միջազգային ասպարեզում առաջ մղելու ճիշտ ժամանակն է

Քաղաքագետի համոզմամբ` արցախյան խնդիրը միջազգային ասպարեզում առաջ մղելու 
ճիշտ ժամանակն է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան խնդրով միջազգային ասպարեզում բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու համար լավ նախադրյալներ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Անդրադառնալով Արցախի Հանրապետությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան հակամարտության առնչությամբ վերջին հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն, փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող` նա նշեց, որ Փաշինյանը լավ է հասկանում, որ «Մադրիդյան սկզբունքները» փակուղի են տանում: «Հակամարտությունը պարզապես տարածքային խնդիրներով չի սահմանափակվում: Ադրբեջանը Թուրքիայի հետ հայասպան քաղաքականություն է իրականացնում»,- ընդգծեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը: Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր միջազգային ասպարեզում այնպիսի բարձունքի է հասել, որ շատ հարմար է այդ իրավիճակն օգտագործել ղարաբաղյան խնդրի առաջմղման համար: «Այժմ տարածաշրջանում Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է դիտվում: Այս իրադրության մեջ և՛ Ռուսաստանն է ստիպված մեզ «լավ աչքով» է նայել, և՛Արեւմուտքը: Այս պահից պետք է օգտվել»,- ասաց Նավասարդյանը: Նրա պնդմամբ` այժմ պետք է և կարևոր է ագրեսիան բացառել: «Ներկա իրավիճակում Ադրբեջանը սահմանին ռիսկի չի դիմում լարվածություն ստեղծել, քանի որ Մոսկվան զգուշացրել է, որպեսզի նման բան չանի, թե չէ նրանք անպայման կօգտվեին իրավիճակից»,- ասաց նա: Եզրափակելով խոսքը՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ընդգծեց, որ աշխարհաքաղաքական ներկայիս իրադրության պայմաններում Ռուսաստանին ևս ձեռնտու չէ արցախյան ճակատում լարվածության աճը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]