Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը Թանգարանների գիշերը այցելուներին ինտերակտիվ-վիրտուալ խաղեր վայելելու հնարավորություն կտա  

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը Թանգարանների գիշերը այցելուներին 
ինտերակտիվ-վիրտուալ խաղեր վայելելու հնարավորություն կտա  

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, ի թիվս Հայաստանի և Արցախի 116 թանգարանների, արդեն 15-րդ անգամ միանում է աշխարհի 30 հազար թանգարաններին՝ մասնակցելով «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումներին։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Թանգարանների միջազգային օր-2018» ամենամյա միջոցառմանը, որը կրում է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության մուտքն ազատ կլինի մայիսի 18-ին, ժամը 11:00 - 18:00։ Այցելուները կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործական ուղուն ծանոթանալու և նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ գործող ինտերակտիվ-վիրտուալ խաղերը վայելելու հնարավորություն կունենան։  

«Թանգարանների գիշերը» կոմպոզիտորի տուն-թանգարանն առաջարկում է 2800-ամյա Երևանի զարգացման ընթացքը դիտարկել երաժշտության հնչյուններում, որոնք Նալբանդյան, 21 հասցեում՝ տուն-թանգարանի հարակից պուրակում, կտարածվեն մայիսի 19-ին, ժամը 19։00 - 24։00 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի բոլոր նվագախմբերի, երգչախմբի կատարմամբ, նաև ի նշանավորումն  Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]