Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ՀՀԿ-ն հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ՀՀԿ-ն հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին: Այս մասին Փաշինյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին: «Կարծում եմ՝ այո, հավանություն կտա, ու մենք բնականոն կաշխատենք: Որևէ մեկը չպետք է քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»,-ասաց վարչապետը:

Արտահերթ ընտրությունների ժամկետների մասին հարցին ի պատասխան նա նշեց. «Կքննարկենք: Կարծում եմ՝ այս տարի»:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ձևավորվել է կառավարությունը. այդ օրը նշանակված են եղել բոլոր նախարարներն ու փոխվարչապետները: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ՀՀԿ-ն 105 տեղ ունեցող խորհրդարանում ունի 58 մանդատ: Կառավարության ծրագրի ընդունման համար Փաշինյանին անհրաժեշտ է ձայներ ՀՀԿ-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]