Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում մարդիկ ձերբակալվում են սիրիական Աֆրինի վերաբերյալ ռեպորտաժների պատճառով

Թուրքիայում մարդիկ ձերբակալվում են սիրիական Աֆրինի վերաբերյալ ռեպորտաժների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձերբակալում և երկարատև ազատազրկման են ենթարկում սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ նկարահանումներ արած և տեսաձայնագրությունները համացանցում տեղադրած մարդկանց:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken  պարբերականը:

Թուրքիայի զինված ուժերի կողմից հունվարի 20-ին Սիրիայի Աֆրինի շրջանում սկսված ռազմական գործողությունները պարունակել է անօրինական գործունեության բազմաթիվ դրվագներ, որոնց ընթացքում տուժել են նաև խաղաղ բնակիչներ: Թուրքիայի իշխանությունների կողմից վերահսկվել է այդ տարածքներում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիա, որպեսզի գաղտնի մնան թուրքական ԶՈւ անօրինական գործողությունները: Այն անձինք, ովքեր համացանցում տեղադրել են տեսաձայնագրություններ, ենթարկվել են հետապնդումների:

Անկարայի դատախազությունը «Արթը TV» հեռուստատեսության Անկարայի ներկայացուցիչ Սիբել Հուրթաշին և «Մեզոփոթմայա» լրատվական գործակալության թղթակից Հայրի Դեմիրին մեղադրանք է առաջադրել Աֆրինի գործողությունների հետ կապված ռեպորտաժներ վարելու համար և դատարանից պահանջել նրանց դատապարտել 10,5 տարվա ազատազրկման:

Մեղադրական եզրակացությամբ Հուրթաշը և Դեմիրը մեղադրվում են «հասարակության մեջ ատելություն և թշնամանք սերմանելու, մամուլի միջոցով ահաբեկչական կազմակերպության քարոզ իրականացնելու մեջ»:

Նման մեղադրանքներով Թուրքիայում ձերբակալվել են նաև հասարակ քաղաքացիներ, մտավորականներ և այլն:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն էին սկսել, որը ստացել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել էր քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել էին սիրիան սահմանը: Գործողություններին մասնակցում էին զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ էր մտնել 3 ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]