Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Պատանի ըմբիշները կպայքարեն Եվրոպայի առաջնության ոսկե մեդալների համար  


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները կպայքարեն Եվրոպայի առաջնության ոսկե մեդալների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնությունում 45 կգ քաշային կարգում Ռաֆայել Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Բեսիր Ալիլիի, իսկ 51 կգ քաշային Մանվել Խնձրցյանը` թուրք Ադեմ Բուրաք Ուզունի հետ:

Մեկնարկային գոտեմարտերը կանցկացնեն 48կգ, 55կգ, 65կգ, 80կգ և 110կգ քաշային ըմբիշները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ