Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մայիսի 15–ին ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ ավանդական այցով Արցախ ժամանած դպրոցի ունկնդիրներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է  Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկությունները, ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների հիմնական գործառույթները: ԱԳՆ ղեկավարը անդրադարձել է նաև Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին՝ մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին:

Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել արտաքին քաղաքականության բնագավառում երկու հայկական պետությունների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում համակարգված աշխատանքի կարևորությունը:

Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը պատասխանել է  ուսանողների բազմաթիվ հարցերին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ