Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեգան Մարքլի հայրը կարող Է չժամանել արքայազն Հարրիի հետ նրա հարսանիքին

Մեգան Մարքլի հայրը կարող Է չժամանել արքայազն Հարրիի հետ նրա հարսանիքին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան եւ բրիտանական մամուլում հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ մայիսի 19-ին արքայազն Հարրիի հետ ամուսնացող Մեգան Մարքլի հայրը որոշել Է չժամանել նրա հարսանիքին եւ նրան պսակադրության չուղեկցել:

Ամերիկյան TMZ տաբլոիդի տեղեկատվությամբ՝ Մեքսիկայում բնակվող Թոմաս Մարքլը լրագրողներին ասել Է, թե որոշել Է Անգլիա չմեկնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Mail on Sunday կիրակնօրյա թերթը պնդում Է, որ Թոմաս Մարքլը մի քանի սարքովի լուսանկարներ Է արել պապարացիների համար եւ նույնիսկ իբր դրանով փող Է վաստակել: Լուսանկարներից մեկում Թոմաս Մարքլը Բրիտանիայի տեսարժան վայրերի մասին գիրք Է կարդում, մյուսում՝ նորություններ Մեգանի ապագա հարսանիքի վերաբերյալ, եւս մեկ այլ լուսանկարում ինչ-որ մեկն իբր Մարքլի չափսերն Է վերցնում նրա կոստյումի համար:

Ինչպես նշում են տաբլոիդները, Մարքլի հայրը որոշել Է հրաժարվել ուղեւորությունից՝ Մեգանին անհարմարություններ չպատճառելու համար: Թոմաս Մարքլն, ինչպես գրում են զանգվածային լրատվամիջոցները, անցյալ շաբաթ ոչ մեծ ինֆարկտ Է տարել, բայց արդեն դուրս Է գրվել հիվանդանոցից: Այս շաբաթ նա պետք Է առաջին անգամ հանդիպեր արքայազն Հարրիի, ինչպես նաեւ Եղիսաբեթ Բ-ի եւ Էդինբուրգի դուքսի հետ, հաղորդել Է BBC-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]