Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՆ նախարարը կուսումնասիրի ստոմատոլոգիական ծառայությունների հարկման և հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները

ԱՆ նախարարը կուսումնասիրի ստոմատոլոգիական ծառայությունների հարկման և 
հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը կուսումնասիրի ստոմատոլոգիական ծառայությունների հարկման մեխանիզմները, կքննարկի դրանք մասնագետների և Պետական եկամուտների կոմիտեի հետ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ տեղեկատվություն կտրամադրի նաև հնարավոր փոփոխությունների և դրանց ժամկետների մասին: «Մոտ օրերս սոցապ նախարարության հետ կքննարկենք նաև հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները: Կտեղեկացնեմ վեր հանված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին»,-տեղեկացրել է առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանը խնդրում է ըմբռնմամբ մոտենալ հազարավոր հաղորդագրություններին իր կողմից չարձագանքելու փաստին: «Ես դեռևս 1 օր եմ աշխատանքի գնացել և ֆիզիկապես չեմ հասցրել ծանոթանալ նախարարության շրջանակում իրականացվող բոլոր ծրագրերին»,-նշված է Թորոսյանի գրառման մեջ:

Արսեն Թորոսյանը ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել մայիսի 12-ին՝ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]