1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահը քննադատել է Օզիլին և Գյունդողանին Էրդողանի հետ լուսանկարի համար

Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահը քննադատել է Օզիլին և Գյունդողանին  
Էրդողանի հետ լուսանկարի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ռիխարդ Գրինդելը քննադատել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլին և Իլկայ Գյունդողանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ լուսանկարի համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահը ֆուտբոլիստներին քննադատող գրառում է կատարել «Թվիթեր »-ի իր միկրոբլոգում:

«Գերմանիայի ֆուտբոլային միությունը հարգում է մեր ֆուտբոլիստների հատուկ կարգավիճակը, ովքեր այլ ծագում ունեն, սակայն միությունն արժեքներ է դավանում, որոնք անհրաժեշտ կերպով չեն պահպանվում պարոն Էրդողանի կողմից: Դրա համար լավ չէ, որ մեր ազգային թիմի խաղացողներն օգտագործվեն նրա նախընտրական քարոզարշավի համար»,- գրել է Գրինդելը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Գերմանիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Գերմանիայի ազգային թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի և «Էվերթոն»-ի և Թուրքիայի ազգային հավաքականի հարձակվող Ջեք Տոսունի հետ: Գերմանիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներն էլ թուրքական ծագում ունեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]