Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինը նշել է ԵԱՏՄ հարթակում արձանագրված հաջողությունները

Վլադիմիր Պուտինը նշել է ԵԱՏՄ հարթակում արձանագրված հաջողությունները

ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստն աշխատանքները սկսում է բավականին հագեցած օրակարգով։ Նիստի բացմանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախ` նա ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ևս մեկ անգամ շնորհավորելով  երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով, ապա նշեց, որ 2018-ին որպես ԵԱՏՄ նախագահող երկիր Ռուսաստանը առաջարկել է համատեղ աշխատանքի բազմակողմ ծրագիր։ «Առաջնահերթություններից են ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ ջանքերի մեծացումը, արդյունաբերական կապերի և համագործակցության զարգացումը, բացի այդ՝ անհրաժեշտ ենք համարում արժութային, ֆինանսական և դրամավարկային քաղաքականությունների սերտացումը, նոր արդյունավետ տրանսպորտային շղթաների ստեղծումը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը նկատեց, որ հինգ երկրներին միավորող կառույցում մի շարք ուղղություններով արդեն իսկ արձանագրվում են մեծ ձեռքբերումներ։ «Աճում է ներքին առևտրաշրջանառությունը, ընդլայնվում է երրորդ երկրներ ապրանքների և ծառայությունների մատակարարումը, բարելավվում են արտահանման կառուցվածքները, ստեղծվում են նոր համատեղ ձեռնարկություններ, մեկնարկում են հեռանկարային նորարարական նախագծեր»,-հավելեց ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը լավ հնարավորություն է սերտ համագործակցություն հաստատել ատոմային և վերականգնվող էներգետիկայի, բնապահպանության, բժշկության, տուրիզմի, սպորտի ոլորտներում։ «Օգտակար կլիներ ավելի շատ ուշադրություն հատկացնել նաև սոցիալ-հումանիտար ուղղությանը»,-ասաց Պուտինը։

Նեղ կազմով նիստի օրակարգային հարցերից նա կարևորեց Մոլդովային՝ որպես դիտորդ-պետության կարգավիճակ տալու հարցը, որն այսօր իսկ հնարավոր է իրականացնել։

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անդամ-պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, ինտեգրացիոն կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Այսօր առավոտվանից ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի նախագահների հետ։ Ղազախստանի նախագահի հետ հանդիպում, ըստ օրակարգի, նախատեսված չէ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]