Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանի Գերագույն դատարանը երկրում փղերի բոլոր ժանիքները ճանաչեց կառավարության սեփականությունը

Հնդկաստանի Գերագույն դատարանը երկրում փղերի բոլոր ժանիքները ճանաչեց 
կառավարության սեփականությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի տարածքում փղերի բոլոր ժանիքները՝ փղոսկրի հիմնական աղբյուրը, ճանաչվում են հնդկական կառավարության սեփականությունը: Այս որոշումն ընդունել Է Հնդկաստանի Գերագույն դատարանը՝ վերջակետ դնելով այն վեճերին, որոնք շարունակվում են արդեն շուրջ 20 տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոչ մի կասկած չկա, որ կառավարությունը բոլոր իրավունքներն ունի դրա (փղոսկրի) նկատմամբ»,-The Hindu թերթը մայիսի 14-ին մեջբերում Է դատավորների հայտարարությունը: Համապատասխան որոշումը կայացվել Է Գերագույն դատարանի կոլեգիայի կողմից՝ նրա նախագահ Դիփաք Միսրայի գլխավորությամբ: Այդ որոշումն արդեն ողջունել են կենդանիների հնդիկ պաշտպանները, որոնք պայքարում են փղոսկրի անօրինական առեւտրի եւ որսագողերի կողմից փղերի սպանությունների դեմ: Հնդկաստանն արգելում Է փղոսկրի արտահանումն ու ներմուծումը, սակայն երկրում զարգացած Է սեւ շուկան:

Միեւնույն ժամանակ օրենքը կենդանիների մասնավոր տերերին հնարավորություն Է տալիս փղերի ժանիքներն իրենց պահել այն պայմանով, որ սեփականատերը երաշխավորում Է, որ դրանք չեն վաճառվի այլ անձի կամ չեն տեղափոխվի արտասահման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]