Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Հովհաննես Համբարձումյանը կմիանա ֆուտբոլի հավաքականին  


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին ընկերական խաղերից առաջ կմիանա նաև Հովհաննես Համբարձումյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականին միանալու է մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով հրավեր է ստացել մասնակցելու նախապատրաստական հավաքին:

Մայիսի 29-ին և հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի ընտրանիների հետ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ