Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԿԳ նախարարը կայցելի Շիրակի պետական համալսարան՝ առաջացած խնդրին լուծում տալու

ԿԳ նախարարը կայցելի Շիրակի պետական համալսարան՝ առաջացած խնդրին լուծում 
տալու

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 15-ին կայցելի Շիրակի պետական համալսարան՝ այնտեղ առաջացած խնդիրներին լուծում տալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նախարարը: «Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարան: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»,-գրել է Հարությունյանը:

Շիրակի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը

Բողոքի ակցիան կազմակերպելու որոշումը կայացվել է մայիսի 4-իներբ պարզ է դարձելոր բուհի ռեկտորն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին:

Մեկ ամիս առաջ նա աշխատանքից ազատել էր նաև բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանին, Հովհաննես Խորիկյանին: Նրանք դեռ 2017 թվականի սեպտեմբերին բաց նամակով խոսել էին Մինասյանի չարաշահումերի մասին: Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումներն ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից օրերս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ դրանցում զետեղված տեսագրությունը և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]