Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյայի» շենքի ապամոնտաժումը կսկսվի մայիսի 15-ին

Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյայի» շենքի ապամոնտաժումը կսկսվի մայիսի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի, որտեղ մարտի վերջին հրդեհի ժամանակ 60 մարդ զոհվեց, ապամոնտաժումը կսկսվի մայիսի 15-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «ՎԿոնտակտե» սոցցանցում հայտնել Է Կեմերովոյի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլյովը:

«Վաղը՝ մայիսի 15-ին, մենք ձեռնամուխ ենք լինում «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի ապամոնտաժմանը: Սեփականատերերի հետ բոլոր հարցերը կարգավորված են, Քննչական կոմիտեն հանել Է կալանադրումը: Աշխատանքները կսկսվեն պլանավորված ժամկետում»,- գրել Է Ցիվիլյովը:

Շենքն ունի շուրջ 40 սեփականատերեր, բայց հիմնականը՝ Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատն, արդեն տվել Է մունիցիպալիտետի օգտին դրանից հրաժարվելու համաձայնությունը, բայց պատրաստ Է վճարելու նաեւ ամբողջությամբ վերցված շենքի քանդման եւ դրա տեղում այն բանի ստեղծման ծախսերը, ինչ կցանկանային տեսնել կեմերովցիները, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]