1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանական միջուկային գործարքի շուրջ իրադրությունը ճգնաժամային Է. Լավրով

Իրանական միջուկային գործարքի շուրջ իրադրությունը ճգնաժամային Է. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մայիսի 14-ին Մոսկվայում բացելով հանդիպումը Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, ճգնաժամային Է որակել այն իրադրությունը, որն ստեղծվել Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ցավոք, մենք հերթական անգամ համոզվում ենք, որ Վաշինգտոնը ձգտում Է վերանայել հանգուցային միջազգային պայմանավորվածությունները,-ընդգծել Է նա:-Ուստի այսօր ակնկալում ենք քննել, թե մենք Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Եվրամիության մասնակցությամբ ինչպես կարող ենք օգտագործել մեր տնօրինության տակ եղած բոլոր մեխանիզմները, որպեսզի թույլ չտանք այդ կարեւոր փաստաթղթի չեղարկումը եւ թույլ չտանք տարածաշրջանի իրադրության ապակայունացում»:

«Որքան մենք հասկանում ենք՝ ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Իրանը, ինչպես եւ Ռուսաստանը, հայտարարել են ԳՀՀԾ-ի դրույթները պաշտպանելու իրենց մտադրության մասին»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը:

Լավրովն ընդգծել Է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի մասնակիցներից յուրաքանչյուրի օրինական շահերն ամրագրված են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում, դրանք անհրաժեշտ Է համատեղ պաշտպանել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]