Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սահակաշվիլին մտադիր Է վերադառնալ եւ ուղղել սեփական սխալները Վրաստանում

Սահակաշվիլին մտադիր Է վերադառնալ եւ ուղղել սեփական սխալները Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարծում Է, որ Թբիլիսիում երիտասարդության երկօրյա բողոքի ակցիան, որը հանդես Է գալիս թմրաքաղաքականության ազատականացման օգտին, պայմանավորված Էր շատ ավելի խորը քայքայիչ գործընթացներով, որոնք ի հայտ են եկել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր Վրաստանում աղետալի գործազրկություն Է, հատկապես երիտասարդության շրջանում, կան բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք չեն լուծվում օլիգարխ Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման պայմաններում»,-մայիսի լույս 13-ի գիշերը Հոլանդիայից հայտարարել Է Սահակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:

Պատասխանելով այն հարցին, թե ինքն իր պատասխանատվությունը չի զգում արդյոք իրական ընդդիմության փաստական ոչնչացման համար, ինչը եւ նպաստեց միլիարդատեր Իվանիշվիլիի ու նրա թիմի իշխանության գալուն, նախկին նախագահը հայտարարել Է, որ իշխանափոխությունը տեղի Է ունեցել նաեւ իր անձնական սխալների պատճառով:

«Ասեմ ավելին՝ հենց իմ այդ սխալների պատճառով եմ ես մտադիր վերադառնալ Վրաստան եւ ուղղել դրանք: Իմ կառավարման ընթացքում Վրաստանը զարգանում Էր, եւ պետական պաշտոնների մեծ մասն զբաղեցնում Էին երիտասարդները»,-ասել Է Սահակաշվիլին:

Նա նաեւ նշել Է, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ հենց երիտասարդներն Էին հանդես գալիս պայքարի առաջին շարքերում, բողոքի լուրջ տրամադրություն ստեղծեցին Վրաստանում, որն անպայմանորեն կշարունակվի:

Հիշեցնենք, որ Վրաստանում Սահակաշվիլիի նկատմամբ հարուցված Է մի քանի քրեական գործ: Նա քանիցս հայտարարել Է, որ մտադիր Է վերադառնալ հայրենիք, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]