Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ բերեց «Մարիտիմու»-ին «Սպորտինգ»-ի դեմ խաղում

Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ բերեց «Մարիտիմու»-ին «Սպորտինգ»-ի դեմ 
խաղում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ բերեց «Մարիտիմու»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության վերջին տուրում «Մարիտիմու»-ն մրցում էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ: Հանդիպումն ավարտեվց 2:1 հաշվով հօգուտ «Մարիտիմու»-ի: Գևորգ Ղազարյանի 92-րդ րոպեին խփած գոլը հաղթական էր «Մարիտիմու»-ի համար:

«Մարիտիմու»-ն 47 միավորով մրցաշարն ավարտեց 7-րդ տեղում, իսկ «Սպորտինգ»-ը այս պարտության պատճառով զբաղեցրեց 3-րդ տեղը և Չեմպիոնների լիգայի փոխարեն կմասնակցի Եվրոպայի լիգային:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ