Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

«Արսենալ»-ը հաղթեց Վենգերի վերջին խաղում. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Արսենալ»-ը հաղթեց «Հադերսֆիլդ»-ին նվազագույն հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու ակումբներն էլ մեկնարկային րոպեներին չկարողացան օգտագործել իրենց տրված հնարավորությունները: «Արսենալ»-ը 1000-րդ խաղը Պրեմիեր լիգայում օգնեց հաղթել գաբոնցի հարձակվողի՝ Օբամեյանգի գոլը միայն: Խաղի 38-րդ րոպեին Ահարոն Ռեմզիի փոխանցումից հետո Օբամեյանգը բացեց խաղի հաշիվը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Զինագործները» վերջին հանդիպումն անցկացրեցին Արսեն Վենգերի գլխավորությամբ, ով 828 խաղն անցկացրեց լոնդոնյան ակումբի ղեկին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ