Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հարոյանը մասնակցեց «Ռոստով»-«Ուրալ» խաղին՝ Բայրամյանը՝ ոչ

Հարոյանը մասնակցեց «Ռոստով»-«Ուրալ» խաղին՝ Բայրամյանը՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ռոստով»-«Ուրալ» խաղին՝ Խորեն Բայրամյանը՝ ոչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության վերջին՝ 30-րդ տուրում «Ռոստով»-ը տանն ընդունել էր «Ուրալ»-ին: «Ռոստով»-ին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցին նկատմամբ:

Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց մբող խաղին և նույնիսկ դեղին քարտ ստացավ:

Ազգային հավաքականը հրավիրված «Ռոստով»-ի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը բաց թողեց հանդիպումը որակազրկման պատճառով:

«Ուրալ»-ն առաջնությունն ավարտեց 11-րդ, իսկ «Ռոստով»-ը՝ 12-րդ տեղում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]