Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Դավիթ Յուրչենկոն 5 գնդակ է բաց թողել «Տոսնո»-ի կազմում


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված դարպասապահ Դավիթ Յուրչենկոն մասնակցել է «Տոսնո»-ի ամբողջ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրում «Ուֆա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Տոսնո»-ին: Տան տերերին հաջողվել է 5 անպատասխան գնդակ ուղարկել «Տոսնո»-ի դարպասը:

Հայաստանի ազգային թիմ հրավիրված դարպասապահ Դավիթ Յուրչենոն մասնակցել է «Տոսնո»-ի ամբողջ խաղին:

Այս պարտությունից հետո «Տոսնո»-ն 15-րդ տեղում է մրցաշարյին աղյուսակում և դուրս մնաց առաջնությունից: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ