Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Փարիզի ահաբեկիչը Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել 2010 թվականին

Փարիզի ահաբեկիչը Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել 2010 թվականին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն հաստատել է, որ մայիսի 12-ին Փարիզում ահաբեկչություն գործած Անձը, ով ծննդով Չեչնիայից է, 2010 թվականին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Այդ մասին Գրիվոն հայտարարել է RTL ռադիոկայանի ուղիղ եթերում։

«Նա քաղաքացիություն է ստացել 2010 թվականին, երբ ի սկզբանե քաղաքացիություն է ստացել նրա մայրը։ Ֆրանսիայի ոստիկանության՝ արմատական գործունեության հակում ունեցող անձանց բազայում նա 2016 թվականից է»,- ասել է Գրիվոն։ Միաժամանակ, նա հրաժարվել է տալ ահաբեկչի անունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, France Info-ի տվյալներով՝  Փարիզում շաբաթ օրը մարդկանց հարձակում գործած ահաբեկչի անունը Համզաթ Ազիմով է, նա ծնվել է Չեչնիայում։ ԶԼՄ-ն նաև հայտնել է, որ չարագործին քաղաքացիություն տրամադրվել է 2010 թվականին։

Փարիզի ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին, և դրանից հետո նրա մոտ ոչ մի փաստաթուղթ չի գտնվել, այդ պատճառով ահաբեկչի ինքնության հաստատումը ձգձգվել է , հավելում է France Info-ն։

BFM-TV հեռուստաալիքի տվյալներով՝ սպանվածի դիակի վրայից անհապաղ վերցվել են մատնահետքեր, ինչպես ԴՆԹ-ի նմուշ։ «Առաջին տեղեկություններն այն մասին, որ հարձակվողն, ըստ ամենայնի, չեչեն է, հայտնվել են բավական արագ, սակայն դա վերջնականապես հաջողվել է հաստատել միայն վեց  ժամ հետո»,- հայտնել է հեռուստաալիքի քրեական քրոնիկոնի բաժնի պետը։

Անհայտ տղամարդը շաբաթ երեկոյան դանակով հարձակվել է Փարիզի կենտրոնի փողոցներից մեկում գտնվող անցորդների վրա, ինչի արդյունքում նրանցից մեկը մահացել է, ևս ութը մարմնական վնասվածքներ են ստացել։ Պարեկող ոստիկանի կրակոցից սպանվել է նաև հարձակվողը՝


Լուսանկարը՝ France Info


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]