Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թբիլիսիի ակումբներում անցկացված հատուկ գործողության պատճառով քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը

Թբիլիսիի ակումբներում անցկացված հատուկ գործողության պատճառով 
քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում երկու գիշերային ակումբներում հատուկ ուժերի գործողությունների դեմ, որի ընթացքում, ցուցարարների կարծիքով, այցելուները ենթարկվել են բռնության եւ նվաստացման: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը:

Հրապարակում հավաքվել է ավելի քան երկու հազար երիտասարդ: Նրանք պահանջում են Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիի եւ հատուկ գործողություն իրականացրած ոստիկանների անհապաղ հրաժարականը:

«Իշխող քաղաքական ուժը երկրում վեց տարի բռնապետություն է հաստատել, իշխանությունները մեզ  պատերազմ հայտարարեցին, բայց մենք անպայման հաղթելու ենք այս պատերազմը: Մենք պահանջում ենք պատժել բոլոր մեղավորներին: Մեր գործողությունը անորոշ է լինելու, մինչեւ մեր բոլոր պահանջները չբավարարվեն» - հայտնում են ակցիայի մասնակիցները:

Գործողությունները ոստիկաններն իրականացրել են  «Բասիանի» եւ «Գալերի» գիշերային ակումբներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]