Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրաքի վարչապետը հանձնարարել է բացել երկրի օդային տարածքը

Իրաքի վարչապետը հանձնարարել է բացել երկրի օդային տարածքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին հանձնարարել է երկրի օդային տարածքը բացել եւ վերսկսել օդանավակայանների աշխատանքը, որը դադարեցվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների մեկնարկից առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նշված է կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հատուկ հայտարարության մեջ:

«Իրաքի վարչապետը հանձնարարել է բացել  օդային տարածքն ու վերականգնել Իրաքի օդանավակայանների աշխատանքը», - ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ այսուհետ երկրի բոլոր ուղղություններով օդային ծառայությունը վերսկսվում է:

Ավելի վաղ Ալ Աբադին հանձնարարել էր վերացնել երկրում խորհրդարանական ընտրությունների նախօրեին տրանսպորտի շարժման հետ կապված սահմանափակումները:

Որոշումը կայացվել է «անվտանգության ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկողության, ինչպես նաեւ քաղաքացիների տեղաշարժման հարմարավետության եւ ընտրությունների արդյունավետության ապահովման» կապակցությամբ: Մասնակի սահմանափակումները կմնան միայն այն տարածքների համար, որտեղ «սպառնալիք է անվտանգության համար»:

Իրաքում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են մայիսի 12-ին՝ տեղի ժամանակով 7:00-ին: «Իսլամական պետության» զինյալներից երկիրն ազատելուց ի վեր երկրում ընտրություններ առաջին անգամ է անցկացվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]