Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինասյանը կարող է այս պահին ճգնաժամից հանել ֆուտբոլի հավաքականը. Ռուբեն Հայրապետյան

Մինասյանը կարող է այս պահին ճգնաժամից հանել ֆուտբոլի հավաքականը. Ռուբեն 
Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերանշանակված մարզիչ Վարդան Մինասյանը կարող է օգնել ազգային ընտրանին դուրս գալ դժվարին իրավիճակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ինձանից «քարտ բլանշ» է ստացել: Նրան հարցրեք, թե ինչու է հավաքական հրավիրել Յուրա Մովսիսյանին: Ես Մինասյանին խնդիրել եմ, որ այս ծանր շրջանում գա և գլխավորի հավաքականը: Մինասյանը կարող է այս պահին ճգնաժամից հանել ֆուտբոլի հավաքականը: Եվ մենք միմյանց առաջ ոչ մի պայման չենք դրել»,-ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանը խոսեց նաև հավաքական հրավիրված 6 մյուս ֆուտբոլիստների մասին` մասնավորապես փաստելով. «Դավիթ Յուրչենկոյի հետ զրուցել ենք և նախապես իր համաձայնությունը ստացել ենք: Բոլոր մյուս 6 ֆուտբոլիստներից ևս ստացել ենք իրենց համաձայնությունը»:

ՀՖՖ նախագահի կարծիքով՝ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը մեծ վստահություն ունի ընտրանու  նոր ներուժի վրա: «Մինասյանը «դուխով» է և ոգևորված: Նա ասում է, որ ունենք հնարավորություն Եվրոպայի առաջնությանը մասնակցելու»,-շեշտեց ՀՖՖ նախագահը:

Վարդան Մինասյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակվեց 2018 թվականի ապրիլի 10-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]