Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Ես և ֆուտբոլի ֆեդերացիան «Շիրակ»-ի դեմ ոչինչ չունենք. Ռուբեն Հայրապետյան


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է «Շիրակ»-ի հետ կապված սկանդալին:

«Շիրակ»-ի հետ կապված սկանդալը պարզ և հեշտ հարց էր: Կարգապահական կոմիտեն քննել և իր որոշումն է կայացրել: Ես ցավում եմ, քանի որ ինձ համար «Շիրակ»-ը միշտ էլ ֆուտբոլային շրջան է եղել: «Շիրակ» ակումբի երկրպագուներին ուզում եմ հավաստիացնել, որ իրենց դեմ ոչինչ չունեմ: Ես և Ֆուտբոլի ֆեդերացիան «Շիրակ»-ի դեմ ոչինչ չունենք, հակառակը, փորձելու ենք աջակցել ակումբին: Քանի որ Գյումրին կարևոր ֆուտբոլային տարածաշրջան է, այն կարող է դառնալ Հայաստանի ֆուտբոլային դարբնոցը: Մենք ունենք 6 ակումբ, սակայն միայն «Շիրակ» ակումբի «մարդուկ» ղեկավարն է, որ քաղաքական օգուտներ քաղելու համար է պահում այդ ակումբը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահի խոսքով՝ բարձրացած աղմուկը ճիշտ չի և կարգապահական կոմիտեն առավելագույն մեղմ պատիժ է տվել ակումբին: «Եթե սխալ ենք արել կան բողոքարկման ատյաններ»,-փաստեց նա:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ