Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յուրան հատուկ ֆուտբոլիստ չէ. Ռուբեն Հայրապետյանը՝ Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին

Յուրան հատուկ ֆուտբոլիստ չէ. Ռուբեն Հայրապետյանը՝ Մովսիսյանին հավաքական 
հրավիրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կրկին հավաքական հրավիրված Յուրա Մովսիսյանին հատուկ ֆուտբոլիստ չի համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրապետյանը փաստեց. «Յուրա Մովսիսյանը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է: Մովսիսյանը հատուկ ֆուտբոլիստ չէ:  Բոլոր ֆուտբոլիստներն ինձ համար հավասար են: Եվ բոլոր նրանց, ովքեր օգտակար կլինեն հավաքականին, մենք պարտավոր ենք գնահատել»:

Հայրապետյանի խոսքով` կան նաև բազմաթիվ ֆուտբոլասերներ, ովքեր համաձայն չեն հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, ով հավաքական է հրավիրել մի շարք նորեկ ֆուտբոլիստների:

Մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: Այս անունների շարքում է նաև 3 տարի Հայաստանի հավաքական չհրավիրված Յուրա Մովսիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]