Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մերկելի կուսակցությունը կոչ է անում ԵՄ-ին կազմակերպել մերձավորարևելյան հարցերով գագաթնաժողով

Մերկելի կուսակցությունը կոչ է անում ԵՄ-ին կազմակերպել մերձավորարևելյան 
հարցերով գագաթնաժողով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագի Արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը, ով ներկայացնում է Քրիստոնեադեմոկրատական Միությունը, ԵՄ-ին կոչ է արել կազմակերպել մերձավորարևելյան հարցերով գագաթնաժողով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը:  

«Եվրոպական դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը ներկայում ամենաբարձր մակարդակով պահանջված է: Վերջ ի վերջո խոսքը գնում է մեր սեփական շահերի մասին՝ կապված Եվրոպայում անվտանգության, կայունության հետ, որը մենք չենք կարող առանձնացնել Մերձավոր Արևելքում առկա քաղաքական իրավիճակից»,-ասել է նա:

Նորբերտ Ռյոտգենը կարծում է, որ եվրոպացիները մինչ օրս ցուցադրել են նվազ կամք՝ կապված պատասխանատվության հետ:

Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարեց Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]