1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրաքում ընտրատեղամասերից մեկի վրա հարձակում պլանավորած ահաբեկիչները ոչնչացվել են

Իրաքում ընտրատեղամասերից մեկի վրա հարձակում պլանավորած ահաբեկիչները 
ոչնչացվել են

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Դիյալ նահանգում մայիսի 12-ի առավոտյան ուժային կառույցները ոչնչացրել են երկու մահապարտ-ահաբեկչի, որոնք պլանավորել էին հարձակվել տեղի ընտրատեղամասերից մեկի վրա: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ուժային կառույցների պատասխանատուները տեղեկացրել են, որ  ահաբեկչություն պլանավորող ծայրահեղականները եղել են զինված, իրենց հետ ունեցել են պայթուցիկ սարքեր: Ահաբեկիչները ոչնչացվել են խորհրդարանական ընտրությունների քվեարկության մեկնարկից մի քանի ժամ առաջ՝ Դիյալի բնակավայրերից մեկում:

Իրաքում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են մայիսի 12-ին՝ տեղի ժամանակով 7:00-ին: «Իսլամական պետության» զինյալներից երկիրն ազատելուց ի վեր երկրում ընտրություններ առաջին անգամ է անցկացվում:

Իրաքի ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ քվեարկելու իրավունք ունի 24 մլն քաղաքացի: Ընտրական պայքարի մեջ է մտել 29 տարբեր բլոկ՝ իր մեջ ներառելով շուրջ 200 քաղաքական ուժ: Ըստ հաշվարկների՝ 329 պատգամավորական աթոռի համար պայքարում է ավելի քան 7 հազար թեկնածու:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]