1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շրջանցում, որն անպայման ուղենշային չէ. Շահան Գանտահարյանի հոդվածը

Շրջանցում, որն անպայման ուղենշային չէ. Շահան Գանտահարյանի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել հայ-թուրքական հարաբերությունների և դրանց մասին ՀՀ վարչապետի հայտարարության մասին: «Արմենպրես»-ը հոդվածը ներկայացնում է ամբողջությամբ. 

«Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարային պատկերացումների մասին խոսելով վարչապետ Փաշինյանը հիմնականում վերաբանաձեւել  էր պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` կողմ ենք Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, առանց նախապայմանների: Ճիշտ չէ, որ երրորդ երկրի հետ Անկարան պայմանական հարց արծարծի հարաբերությունների բնականոնացման համար: Երեւանը շարունակում է առաջադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որը առաջին հերթին նպատակադրում է ցեղասպանությունների կրկնության կանխարգելումը: 

Փաշինյանի մոտեցումը միաժամանակ թե արցախյան հակամարտության եւ թե ցեղասպանության ճանաչման հարցով մերժել է Անկարայի նախապայմանները, ինչը համահունչ է Երեւանի մինչ այժմ որդեգրած եւ կիրառած պաշտոնական կեցվածքին:

Պաշտոնական Անկարան արձագանքել է ՀՀ վարչապետի այս հայտարարությանը.

«Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ ուսումնասիրելով մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որեւէ մեկի, հատկապես մեր հարեւանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»: 

Արձագանքը պատկանում է ուղղակի Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմին: Այսպես ուրեմն. Անկարան պատրաստ է քննարկելու դիվանագիտական կապերի հաստատման Երեւանի մոտեցումները, եթե Երեւանը ճանաչի  այսօրվա սահմանը եւ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Գեթ այս բանաձեւման մեջ Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու ուղղակի պայման չկա. հրաժարման պահանջը հստակորեն տարածքայինին է վերաբերում: 

Բայց ավելի կարեւորը այն է, որ Յըլդըրըմը չի ակնարկում վարչապետ Փաշինյանի արծարծած առաջին խնդիրը: Հրապարակված այս արձագանքում Արցախի խնդիրը շրջանցվել է: Թուրք վարչապետը խոսում է Թուրքիային վերաբերող հարցերից: 

Արցախի հարցի շրջանցումը այս դեպքում չի կապվում իհարկե ՀՀ վարչապետի այն մատնանշմանը, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման հարցին չպետք է առնչել երրորդ կողմը:

Թուրքիայի վարչապետի այս մոտեցումը ուղենշային համարելը հավանաբար կանխահաս է: Այնուամենայնիւ, նախապայմանների առաջնահերթության հարց է ստեղծում, երբ Արցախյան հակամարտության խնդիրը միշտ անմիջականությամբ եւ հրատապությամբ էր արծարծվում: 

Մի հանգամանք եւս. որոշ նրբություն է փոխանցում հարցին ուղենշային բովանդակություն տալու ուղղությամբ: Փաշինյանը պատասխանել  է լրագրողի հարցին եւ ոչ թե հատուկ հայտարարություն է կատարել, նոր մեկնարկ կամ նոր գործընթաց սկսելու միտում փոխանցելու իմաստով: Յըլդըրըմը իր հերթին արձագանքել է Փաշինյանի այս պատասխանի մասին դարձյալ լրագրողի տված հարցին: 

Հայկական կողմը այս դեպքում որեւե փոփոխություն չի բերել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Երեւանի որդեգրած դիրքորոշումներին, մինչ թուրքականը շրջանցել է մեկ նախապայման: Ոչ անպայման ընդառաջելով այն մոտեցմանը, որը երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանականացնել երրորդ կողմով

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]